ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

600-րդը` հաղթանակով

600-րդը` հաղթանակով
16.01.2013 | 13:48

Իսպանիայի ֆուտբոլի գավաթի մեկ քառորդի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթահարեց «Վալենսիայի» արգելքը: Գոլերից մեկի հեղինակը Կարին Բենզեման է, երկրորդինը` Գուարդադոն (ինքնագոլ): Խաղը Ժոզե Մոուրինոյի համար որոշակի առուոմով հոբելյանական էր: Սա պրոֆեսիոնալ ֆուտբոլում ղեկակալի պաշտոնում նրա 600-րդ հանդիպումն էր, եւ մադրիդցիները մարզչի համար հիշարժան հանդիպումը հարկ եղածի պես նշելու համար ամեն ինչ արեցին, թեպետ ջանալու ուրիշ առիթ էլ կար. «Ռեալը» գործնականում ձեռքից բաց է թողել երկրի առաջնությունում հաղթելու հնարավորությունը եւ հիմա առավել քան շեշտադրված է Իսպանիայի գավաթում ու Չեմպիոնների լիգայում հաղթելու հարցերում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ